
ԱՄՆ-ՈՒՄ ԱՃԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունվարի 9-ին, գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան մարմիններին ներկայացված դիմումների ընդհանուր քանակը կազմել է 444 հազար: Այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է շուրջ 11 հազարով:
Հրապարակած տվյալների համաձայն նախորդ շաբաթվա արդյունքներով, որն ավարտվել է հունվարի 2-ին, ԱՄՆ-ում հաշվարկվել է գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված 433 դիմում: