ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 4%-ՈՎ
ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ նորակառույցների թիվն ԱՄՆ-ում կրճատվել է շուրջ 4%-ով` կազմելով 557 հազար տուն: Նոյեմբերին այս ցուցանիշը կազմել էր 574 հազար:
Շինարարություն իրականացնելու համար ստացված թույլտվությունների թիվը նախորդ տարվա դեկտեմբերի արդյունքներով կազմել է 653 հազար` հասնելով վերջին մեկ տարվա ընթացքում իր առավելագույն մակարդակին:
Այսպիսով, կարելի է ասել, որ ԱՄՆ հիփոթեքային շուկան դրսևորում է վերականգնման միտումներ` առավելապես շնորհիվ կառավարության խթանող քաղաքականության, որի շրջանակներում բնակարանների գնորդներին տրամադրվում է հարկային արտոնություններ և վարկավորման նոր հնարավորություններ: