21/07/2010 11:57
ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է
Ընթացիկ տարվա հունիսին մայիս ամսվա համեմատությամբ ԱՄՆ-ում նոր տների վաճառքի ծավալներն աճել են 5%-ով: ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն` հունիս ամսին ԱՄՆ-ում վաճառվել է 549 հազար նոր տուն: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ աճել է շուրջ 5,8%-ով: Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է նաև նոր կառուցվող տների և բնակարարնների ընդհանուր թվաքականի աճ: Այսպես, նոր տների շինարարության ծավալները հունիսին մայիսի համեմատությամբ աճել են 2,1%-ով:
Ընթացիկ տարվա համար վերլուծաբանները կանխատեսում են ԱՄՆ բնակարանային շինարարության ոլորտի աշխուժացում և անշարժ գույքի շուկայում գների կայունացում:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
