
HARLEY-DAVIDSON-ԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ 2010Թ.-Ը ՓԱԿԵԼ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Մոտոցիկլետներ արտադրող ամերիկյան Harley-Davidson ընկերությունը կարողացավ 2010թ.-ին ստանալ 146.5 միլիոն դոլար շահույթ: Հիշեցնենք, որ ընկերությունը 2009թ.-ին ունեցել էր 55.1 միլիոն դոլարի վնաս:
Նշենք, որ նույն ժամանակահատվածում ընկերության հասույթը նվազել է 2.5%-ով և կազել 4.18 միլիարդ դոլար: Վաճառված մոտոցիկլետների քանակը կրճատվել է 8.5%-ով և կազմել 222 հազար միավոր:
Ընկերությունը նախատեսում է 2011թ.-ին 18 հազարով ավելացնել մոտոցիկլետների արտադրությունը:
Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` շահույթի ավելացումը հիմնականում պայմանավորված է ֆինանսական սպասարկման ստորաբաժանման լավ աշխատանքով:
Բացի ֆինանսական ստորաբաժանումից, դրական երդրում է ունեցել նաև ընկերության վերակազմավորումը, որը նախատեսվում է ավարտել 2013թ.-ին: Այս ծրագիրը ավարտելուց հետո կազմակերպությունը տարեկան կտնտեսի 300 միլիոն դոլար: