ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Սպառողների վստահությունն ԱՄՆ տնտեսության նկատմամբ վերականգնվում է: Conference Board ընկերության ներկայացրած տվյալների համաձայն հունվար ամսվա արդյունքներով սպառողների վստահության ինդեքսն ԱՄՆ-ում աճել է և սահմանվել 55,9 կետ մակարդակում, որն այս ինդեքսի առավելագույն արդյունքն է վերջին 16 ամիսների ընթացքում:
Ինչպես նշվում է ընկերության տվյալներում` ինդեքսի աճը պայմանավորված է սպառողների մոտ ընթացիկ իրավիճակի լավատեսական գնահատմամբ:
Նշենք նաև, որ չնայած ինդեքսի աճին, այն դեռևս իր մակարդակով մնում է միջին` 95 կետ մակարդակից ցածր: