
ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ
ԱՄՆ անշարժ գույքի շուկայում գրացված միտումները և պաշտոնական վիճակագրությունը կրկին անգամ հիասթափեցրին ներդրողներին և շուկայի մասնակիցներին: ԱՄՆ ռիելթորներին ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն` 2010 թվականի հուլիս ամսվա արդյունքների համաձայն ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում վաճառքի ծավալները կրճատվել են 27,2%-ով: Այս մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում կնքվել է 3,8 մլն գործարք: Նշենք, որ հուլիս ամսվա համար ներկայացված վիճակագրական ցուցանիշները վատագույնն են վերջին 15 տարիների ընթացքում:
Հուլիս ամսվա վիճակագրության հետ միասին ԱՄՆ ռիելթորներին ազգային ասոցիացիան հրապարակել է նաև ճշգրտված տվյալներ հունիս ամսվա համար, որոնց համաձայն անշարժ գույքի շուկայում անկումը կազմել է 3,1%: