ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն ամերիկյան երկու խոշոր ավիափոխադրողներ` United Airlines և Continental Airlines ընկերությունները նախնական համաձայնություն են ձեռք բերել ակտիվների միավորման վերաբերյալ:
Նախատեսվում է, որ ընկերությունները կիրականանցնեն բաժնետոմսերի փոխանակում` 3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով, ինչի արդյունքում կազմավորված նոր ավիաընկերությունը կդառնա աշխարհի ամենախոշոր ավիափոխադրող ընկերությունը: