
ԱՄԵՐԻԿՅԱՆ 210 ԲԱՆԿԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՍՏԱՆԱՆ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախատեսում է շուրջ 1 մլրդ դոլարի ներդրումներ իրականացնել ամերիկյան փոքր բանկերում: Նախարարության ներկայացուցիչների հայտարարության համաձայն` վարկեր կտրամադրվեն պետության առավել աղքատ շրջաններում գործող շուրջ 210 բանկերի:Վարկային միջոցներն այս բանկերին կտրամադրվեն սննկացման վտանգի դեպքում նախատեսված պետական աջակցության հիմնադրամից` 2% տոկոսադրույքով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ տնտեսության փրկմանն ուղղված TARP ծրագրի շրջանակներում ֆինանսական առաջկցություն ստացած ամերիկյան խոշոր ֆինանսական ընկերությունների համար կառավարության վարկերի դիմաց տոկոսադրույքը սահմանվել էր 5%: