Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ –  ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆ ԵՎՐԱԳՈՏՈՒՑ
06/12/2010 15:24
Կիսվել

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ – ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆ ԵՎՐԱԳՈՏՈՒՑ

Ըստ ամերիկացի վերլուծաբանների`  Հունաստանն, Իռլանդիան, Իսպանիան և Պորտուգալիան պետք է կամավոր դուրս գան Եվրագոտու կազմից` խուսափելու համար լայնամասշտաբ բանկային ճգնաժամից: Մասնավորապես, Վաշինգտոնի Ամերիկյան գործարարության ինստիտուտի տնտեսագետ Դեսմոնդ Լախմանի զեկույցում ասվում է, որ ուշ թե շուտ այս չորս երկրները ստիպված են լինելու դուրս գալ Եվրագոտուց: Այս երկրներից յուրաքանչյուրի հավանական դեֆոլտը կունենա վարակիչ ազդեցություն մյուս երկրների համար և կբերի նրանց հեռացմանը եվրոյի գոտուց:

Ըստ վերլուծաբանի, այս երկրների պարտքային խնդիրները վաղուց կրում են խրոնիկ բնույթ: Հունաստանն,Իռլանդիան,Իսպանիան, Պորտուգալիան և ողջ եվրոպական բանկային համակարգը կախված է ֆինանսական  միջոցների արտաքին ներարկումներից:  Բավական է դադարեցնել ֆինանսական ներարկումները ու այս երկրները անկում կապրեն` իրենց հետ տանելով ողջ ֆինանսական համակարգը:

Դ.Լախմանի խոսքերով, այս երկրները, կրելով եվրոյի զսպաշապիկը, չեն կարող իրականացնել արժույթի դևալվացիա` նպատակ  հետապնդելով վերականգնել իրենց կորուստները, խթանել արտահանումը և մեղմել ծախսերի կրճատման քաղաքականության բացասական ազդեցություն տնտեսության վրա:

Միևնույն ժամանակ,  Lախմանի գնահատմամբ, ԵՄ և ԱՄՀ-ը  չեն ների Հունաստանի,Իռլանդիայի,Իսպանիայի և Պորտուգալիայի  չափազանց մեծ պարտքերը: Այս ամենից տնտեսագետը եզրակացնում է, որ այս երկրները ստիպված են համակերպվել և սկսել Եվրոգոտուց դուրս գալու բանակցություններ:
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2