13/01/2011 14:18
ԱՄՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ
2010 թվականին ամերիկյան բանկերը և վարկային կազմակերպությունները որպես սեփականություն «կուտակել» են շուրջ 1,05 մլն օբյեկտ` բնակելի անշարժ գույքի ոլորտում: Վերջիններս պատկանել են այս կառույցների այն հաճախորդներին, ովքեր չեն կարողացել ժամանակին մարել իրենց հիփոթեքային վարկը: RealtyTrac ընկերության տվյալներով` սա ռեկորդային ցուցանիշ է ամերիկյան հիփոթեքային շուկայի պատմության ողջ ընթացքում: Նշենք, որ նախորդ ռեկորդն ամերիկյան վարկային կազմակերպություններն ու բանկերը սահմանել էին 2009 թվականին` բռնագրավելով 918 հազար անշարժ գույքի օբյեկտ:
Հատկանշական է, որ 2010 թվականի միայն դեկտեմբերին ԱՄՆ քաղաքացիները, իրենց հիփոթեքային վարկերի պայմանները ժամանակին չկատարելու պատճառով, բանկերին և վարկային կազմակերպություններին վերադարձրել են 69 847 տուն:
Վերլուծաբանների գնահատմամբ, ամերիկյան հիփոթեքային շուկայում ստեղծված ներկայիս իրավիճակը պայմանավորված է այս երկրում սահմանված գործազրկության բարձր մակարդակով (շուրջ 10%):
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
