ԱՄՆ-Ն ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀՈՆԿՈՆԳԻ ԲԱՆԿԵՐԻ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ
ԱՄՆ կառավարությունը, հաջողության հասնելով շվեյցարական բանկերում հաշիվներ ունեցող ամերիկացիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իր պահանջի բավարարման գործում, այժմ իր ուշադրությունը կենտրոնացրել է Հոնկոնգի ֆինանսական կառույցների վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը շվեյցարական UBS բանկին մեղադրում էր հարկերից խուսափող ամերիկացիներին աջակցելու մեջ: Երկարատև բանակցություններից հետո ԱՄՆ կառավարությունը համապատասխան համաձայնագիր էր ստորագրել շվեյցարական կառավարության հետ և ստացել UBS բանկի 4450 ամերիկացի հաճախորդների բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն: