04/10/2010 16:13
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԶԳԱԼԻ ԱՃ
2010 թվականի սեպտեմբերը դարձել է ամերիկյան ֆոնդային շուկայի համար ամենահաջող ամիսը` 1939 թվականից ի վեր: Այս մեկ ամսվա ընթացքում Standard & Poor”s 500 ինդեքսն աճել է շուրջ 8,8%-ով: Այստեղ հարկ է նշել, որ չնայած սեպտեմբերին գրանցված զգալի աճին, ամերիկյան արժեթղթերի շուկայում առևտրի համախառն ծավալը երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 25%-ով: New York Stock Exchange, Nasdaq Stock Market և American Stock Exchange բորսաներում առևտրի միջին ծավալը երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 7,1 մլրդ արժեթուղթ օրական:
Վերլուծաբանների գնահատմամբ` ամերիկյան բորսաներում առևտրի ծավալների շարունակական անկումը նախ և առաջ պայմանավորված է ամերիկյան տնտեսության վերականգնման գործընթացի շուրջ ձևավորված ինչ-որ առումով բացասական սպասումներով, ինչպես նաև եվրոպական պարտքային ճգնաժամով ու որպես այս ամենի հետևանք` ներդրողների զգուշավորությամբ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
