2010Թ.-ԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿՀԱՍՆԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 1,6 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ
2010 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ բյուջեի պակասւրդը կհասնի ռեկորդային 1,56 տրիլիոն դոլարի և կկազմի երկրի ՀՆԱ-ի շուրջ 10,6%-ը: Սպիտակ Տան հայտարարության համաձայն` մինչև ԱՄՆ նակագահ Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանի ավարտը` 2012 թվականը, ԱՄՆ բյուջեի պակասուրդը նախատեսվում է կրճատել շուրջ երկու անգամ: ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է 2011 թվականի ընթացքում բյուջեի պակասուրդը նվազեցնել մինչև 1,27 տրիլիոն դոլար, իսկ 2012 թվակնաին` մինչև 828 մլրդ դոլար:
Նշենք, որ 2009 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 1,41 տրիլիոն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի 9,9%-ը: