
ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 91.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ բոյւջեի պակասուրդը կազմել է 91.8 մլրդ դոլար, ընդ որում բյուջետային եկամուտները կազմել են 219 մլրդ դոլար, իսկ ծախսերը` 311 մլրդ դոլար: Այսպիսով, բյուջեի պակասուրդ ԱՄՆ-ում գրանցվում է արդեն 15-րդ ամիսն անընդմեջ:
Նշենք նաև, որ 2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուդը հասել է 388.5 մլրդ դոլարի: