ԱՄՆ ԱՃՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ
ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը մեծ վտանգ է ներկայացնում Դաշնային Պահուստային Համակարգի արդյունավետ գործունեության համար և սահմանափակում է Պահուստային համակարգի` գների կայունացմանը և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեության շրջանակները:
Նման կարծիք է հայտնել Կանզաս-Սիթիի Դաշնային պահուստային բանկի նախագահ Թոմաս Հեյնինգը, ով նշել է, որ երկրի կառավարությունը պարտավոր է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ աճող պետական պարտքը կարող է նոր ֆինանսական ճգնաժամի պատճառ հանդիսանալ:
Հիշեցնենք, որ միջազգային վարկանիշային Moody”s գործակալությունը վերջերս նախազգուշացրել էր ԱՄՆ կառավարությանը, որ եթե բյուջետային ծախսերը շարունակվեն ֆինանսավորվել պետական պարտքի ավելացման հաշվին, ապա ԱՄՆ-ն կարող է զրկվել վարկունակության իր Aaa վարկանիշից: