ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 42.6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ բյուջեն պակասուրդով է արդեն 16-րդ ամիսն անընդմեջ, ինչն այս երկրի համար ռեկորդային է: ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2010 թվականի հունվարին ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 42.6 մլրդ դոլար, մինչդեռ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին ԱՄՆ բյուջեի պակասուրդի առավել բարձր մակարդակ` 46 մլրդ դոլարի սահմաններում:
Նշենք նաև, որ նախորդ տարվա համապատասխան ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 63.5 մլրդ դոլար:
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն ԱՄՆ բյուջեի ծախսերը հաշվետու ամսվա ընթացքում կրճատվել են 14,4%-ով` կազմելով 247.9 մլրդ դոլար, իսկ բյուջետային եկամուտներն այս նույն ժամանակահատվածում կրճատվել են 9,2%-ով և կազմել 205.2 մլրդ դոլար: