ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԵԼ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 1.5 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովը (Congressional Budget Office, CBO) կանխատեսում է, որ 2010-2011թթ.-ի ֆինանսական տարվա ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կարող է կազմել 1.5 տրիլիոն դոլար:
Ընթացիկ ֆինանսական տարում, որը սկսվել է 2010թ.-ի հոկտեմբերին, ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կարող է կազմել ՀՆԱ-ի 9.8%-ը:
Այս ցուցանիշը ռեկորդային է 1945թ.-ից ի վեր: Հիշեցնենք, որ 1945թ.-ին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կազմել էր 8.9%-ը: Նման մեծ պակասուրդը կոնգրեսականները կապում են բյուջեի եկամուտների նվազման, տնտեսական ակտիվության անկման և պետական ծախսերի աճի հետ:
Չնայած այս ամենին`ապագայի կանխատեսումները դրական են: 2013-2021թթ.-ների ընթացքում ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3.1%-ը: