
ԱՊՐԻԼԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 82,69 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը կազմել է 82,69 մլրդ դոլար: Այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշենք, որ 2009 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը կազմել էր 20,9 մլրդ դոլար: Այսպիսիով, ապրիլին ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 4 անգամ:
Հաշվետու ամսվա համար վերլուծաբանները կանխատեսել էին ԱՄՆ բյուջեի պակասուրդի առավել ցածր մակարդակ` 40 մլրդ դոլարի սահմաններում: