
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեկ` փետրվարի 4-ին, հաստատել է պետական փոխառությունների սահմանաչափը 1,9 տրիլիոն դոլարով բարձրացնելու նախագիծը: Հիշեցնենք, որ մինչ այս նախագիծը ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի կողմից:
Նոր սահմանաչափի ընդունումը նշանակում է, որ ԱՄՆ պետական փոխառությունների սահմանային գումարը կգերազանցի 14,3 տրիլիոն դոլարը կամ ԱՄՆ մեկ քաղաքացու հաշվով պետական փոխառությունը կկազմի 45 հազար դոլար:
Վերոնշյալ օրինագծի ընդունումը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա թողարկել նոր պարքային պարտավորություններ և ֆինանսավորել կառավարության գործունեությունը:
Նշենք, որ ԱՄՆ պետական պարտքը ներկայումս կազմում է շուրջ 12,37 տրիլիոն դոլար, որը գերազնցում է երկրի ՀՆԱ-ի 80 տոկոսը: