ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ) կշարունակի պետական պարտատոմսերի հետ գնման քաղաքականությունը` տնտեսական աճը խթանելու համար: Ըստ ԴՊՀ-ի տարածած հայտարարության` չի բարձրացվի բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն այժմ կազմու է 0-0.25%:
Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում է հետ գնել շուրջ 600 միլիարդ դոլարի երկարաժամկետ պետական պարտատոմսեր:
ԴՊՀ-ն նշում է, որ աճի ներկա տեմպերը բավարար չեն աշխատանքի շուկայում իրավիճակը բարելավելու համար: