ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ 150 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Զարգացող տնտեսությունները, մասնավորապես Ռուսաստանը, Հարավային Կորեան, Բրազիլիան և մի շարք այլ երկրներ, վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ ազգային արժույթի փոխարժեքի կայունացմանն ուղղել են ավելի քան 150 մլրդ դոլար: Այս մասին նշում են Brown Brothers Harriman ընկերության վերլուծաբանները, որոնց հետազոտությունների համաձայն վերջին ամիսների ընթացքում դոլարի փոխարժեքի կայունության պահպանման նպատակով զարգացող երկրները արտարժութային գործառնություններում ծախսում են զգալի միջոցներ: