14/03/2011 11:39
ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է
Գործազրկության մակարդակն անփոփոխ է մնացել կամ նվազել է ամերիկյան 40 նահանգներում, ինչն, ըստ վերլուծաբանների, խոսում է այն մասին, որ տնտեսական իրավիճակն ԱՄՆ-ում աստիճանաբար կայունանում է: ԱՄՆ Աշխատանքի նախարարության տվյալներով, փետրվար ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակի անկում է գրանցվել ամերիկյան 24 նահագներում, իսկ ևս 16 նահանգներում այս ցուցանիշը մնացել է անփոփոխ: Աշխատանք չունեցող ամերիկացիների թվաքանակի աճ գրանցվել է 10 նահանգներում: Նշենք, որ 2010 թվականի դեկտեմբերին գործազրկության մակարդակի անկում գրանցվել էր ամերիկյան 15 նահագներում, իսկ շուրջ 20 նահանգներում ցուցանիշն աճել էր:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2011 թվականի հունվարին աշխատանքի են ընդունվել 63 հազար ամերիկացիներ, ինչի արդյունքում գործազզրկության մակարդակը երկրում կրճատվել է և 9,4%-ից հասել 9%-ի: Փետրվարին գործազրկության մակարդակը սահմանվել է 8.9%: Սա վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշի նվազագույն մակարդակն է:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
