ԱՄՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը երկօրյա քննարկումների արդյունքում որոշեց հաշվարկային տոկոսադրույքը պահպանել նույն մակարդակի վրա: Պահուստային Համակարգի բաց շուկայական գործառնությունների կոմիտեի 10 անդամների միաձայն որոշմամբ հաշվարկային տոկոսադրույքը սահմանվեց ռեկորդային ցածր 0%-0.25% մակարդակում:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը հաշվարկային տոկոսադրույքը կպահպանի ցածր մակարդակում դեռևս երկար ժամանակ, քանի դեռ երկրում նկատվում են գնաճային սպասումներ և գործազրկության բարձր մակարդակ: