Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
2010Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ FREDDIE MAC ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 19,7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ
28/02/2011 17:56
Կիսվել

2010Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ FREDDIE MAC ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 19,7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ

Ամերիկյան Freddie Mac հիփոթեքային գործակալությունը  (պաշտոնական անվանումը` Հիփոթեքային Վարկավորման Դաշնային Կորպորացիա) ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու տարում ընկերությունը կրել է 19,7 մլրդ դոլարի զուտ վնաս: Նշենք, որ 2009 թվականին ընկերությունը կրել էր 21,6 մլրդ դոլարի վնաս:

2010թ.-ի IV-րդ եռամսյակում գործակալության զուտ կորուստները կազմել են 1,7 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6,5 մլրդ դոլար ցուցանիշի դիմաց:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վերջինիս դիմել էր կառավարությանը` 500 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով:

Freddie Mac և նրա «երկվորյակը»՝ Fannie Mae հիփոթեքային գործակալությունն,  աոանցքային դեր են խաղում բնակարանային ֆինանսավորման ԱՄՆ ծրագրում: Այս երկու ընկերությունները միասին երաշխավորում են ԱՄՆ ամբողջ հիփոթեքային շուկայի մոտ կեսը՝  5,5 տրիլիոն դոլար արժողությամբ:

Freddie-ն և Fannie-ն, հավանաբար կսնանկանային հիփոթեքային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, եթե չլիներ պետության կողմից վիթխարի օգնությունը: 2008թ.-ի աշնանը ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարեց Freddie Mac-ի և Fannie Mae-ի ազգայնացման մասին: Վերջիններս մինչ այդ գտնվում էին «պետության հովանու ներքո»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Հենրի Պոլսոնն այս դժվարին քայլը բացատրեց նրանով, որ Fannie Mae-ն և Freddie Mac-ն այնքան խոշոր են և այնքան են սերտաճել երկրի ֆինանսական համակարգի մեջ, որ դրանց սնանկացումը ահռելի հետևանքներ կառաջացներ թե՛ ամերիկյան և թե՛ միջազգային շուկաներում:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12