
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՎԱՐՁԵԼ ԼԱՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ` ՆԱԽՔԱՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
ԱՄՆ առևտրի դեպարտամենտը խորհուրդ է տվել ամերիկյան ընկերություններին վարձել լավ իրավաբաններ` նախքան Վրաստանում որևէ ներդրում կատարելը: Ըստ ամերիկյան կողմի` Վրաստանի առևտրի ոլորտում օրնեքի գերակայությունը չի գործում, և այս երկրի հարկային և մաքսային ոլորտներում օրենսդրությունը մեկնաբանվում է տարբեր մոտեցումներով` քաղաքական գործիչների հայեցողությամբ:
Ընդհանուր առմամբ, ամերիկյան խոշոր ներդրողներին և ընկերություններին խորհուրդ է տրվել նաև ներկայիս ճգնաժամային ռիսկերի առկայության և անընդհատ փոփոխվող պայմաններում ցուցաբերել զգուշավորություն նոր շուկաներ մուտք գործելիս: