ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 2%-ՈՎ
Մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում նորակառույց տների վաճառքի ծավալները կրճատվել են 2,1%-ով: ԱՄՆ Առևտրի նախարարության տվյալների համաձայն` տարեկան կտրվածքով ԱՄՆ–ում վաճառվել է 319 հազար նորակառույց տուն: Վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին ցուցանիշի առավել ցածր մակարդակ:
Նշենք նաև, որ մայիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ներակառույնցերի միջին գներն աճել են՝ ապրիլ ամսվա արդյունքներով գրանցված 217 հազար ԱՄՆ դոլարից հասնելով 222,6 հազար ԱՄՆ դոլարի: