
ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 7,2%
2010 թվականի հունվար ամսվա արդյունքներով ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում վաճառվել է 5.05 մլն բնակարան: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է շուրջ 7,2% անկում:
ԱՄՆ Ռիելթորների Ազգային Ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա արդյունքներով ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում բնակարանների միջին գինը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե չի փոփոխվել` տատանվելով 164.7 հազար դոլարի սահմաններում:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին ԱՄՆ անշարժ գույքի շուկայում վաճառքի ծավալների աճ` շուրջ 0,9%-ով: