
ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԱՄՆ-Ն ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է
Մարտական կործանիչ ինքնաթիռների վաճառող համաշխարային առաջատարների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը:
ԱՄՆ-ն 2005-2009թթ.-ների ընթացքում վաճառել է 341 մարտական ինքնաթիռ, իսկ Ռուսաստանը` 219 մարտական ինքնաթիռ: Նույն ժամանակահատվածում, աշխարհի 50 երկրների կողմից գնվել է 995 մարտական ինքնաթիռ: Լավագույն հնգյակում են գտնվել նաև Ֆրանսիան, Չինաստանը և Շվեդիան:
Մարտական ինքնաթիռների խոշորագույն գնորդներն են Իսրայելը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: