ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 0,3%
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ ամսվա համեմատությամբ ԱՄՆ-ում գրանցվել է 0,3% գնաճ: Տարեկան կտրվածքով գների անկումը կազմել է 0,2%:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին 0,2% գնաճ ամսական կտրվածքով և 0,3%` տարեկան կտրվածքով;
Տարեկան կտրվածքով սեպտեմբերին ԱՄՆ-ում գրանցվել էր 0,2% գնաճ, օգոստոսին` 0,4%, իսկ հուլիսին գները պահպահնվել էին նույն մակարդակի վրա: