Աշխարհ

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
30/05/2011 12:11
Կիսվել

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ԱՄՆ ինտերետային գովազդի շուկայի ծավալը կազմել է 7.3 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցելով 23% աճ: Այս մասին նշվում է ինտերնետային գովազդի ամերիկյան IAB բյուրոյի և PriceWaterhouseCoopers (PwC) ընկերության համատեղ հաշվետվության մեջ:
 
«Վերջին ամիսների ընթացքում ամերիկյան ինտերետային գովազդի շուկայի գրանցած կայուն և զգալի աճն առաջին հերթին խոսում է այն մասին, որ այսօր արդեն գովազդատուների շրջանում մեծ պահանջարկ է վայելում  օնլայն-մեդիան, և այս տեսանկյունից քանի դեռ ամերիկացիները շարունակում են տարբեր ապրանքների և ծառայությունների մասին իրենց հետաքրքրող տեղեկատվությունը որոնել առավելապես ինտերնետում, օնլայն-գովազդը և մարքեթինգը վերածվում են բիզնեսի առավել արդյունավետ գործիքների», – նշվում է հաշվետվության մեջ:  
Նշենք, որ ամերիկյան  ինտերետային գովազդի շուկան վերջին մի քանի տարիների ընթացքում գրանցում է շարունական աճ, և 2010 թվականն այս առումով համարվում է ռեկորդային տարի: Նախորդ մեկ տարվա արդյունքներով ԱՄՆ ինտերենտային գովազդի շուկան ապահովել էր 15% աճ: Շուկայի ծավալը կազմել էր ռեկորդային 22.8 մլրդ դոլար:
Ամերիկյան ինտերնետային շուկայի վերաբերյալ հետաքրքիր զեկույց է հրապարակել նաև IDC հետազոտական ընկերությունը: Այս ընկերության վերլուծաբանների գնահատականներով` 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան գովազդատուներն ինտերնետային գովազդի համար ծախսել են  8.1 մլրդ դոլար: Կանխատեսվում է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով ցուցանիշը կգրանցի 13.3% աճ` կազմելով 8.3 մլրդ դոլար:
IDC-ի գնահատականներով` ինտենետային գովազդի շուկան աճի զգալի միտումներ է գրանցում նաև համաշխարհային մասշտաբով: Այսպես, ըստ վերուծաբանների` 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ինտերնետ-գովազդի համաշխարհային շուկայի ծավալը կազմել է 18.2 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցելով 14.3% աճ: 
 
Հատկանշական է, որ համաշխարհային մասշտաբով ինտենետային գովազդի ոլորտում դեռևս մեծ պահանջարկ է վայելում կոնտեքստային գովազդը, իսկ գովազդատու ընկերությունների տեսանկյունից առավել ակտիվ են հեռահաղորդակցական ընկերությունները, ֆինանսավարկային կազմակերպությունները և ավտոարտադրողները:
14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41