14/05/2010 11:18
ԱՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ
Գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան կառույցներին առաջին անգամ դիմում ներկայացրած ԱՄՆ քաղաքացիների թիվը մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել է շուրջ 4 հազարով: ԱՄՆ աշխատանքի նախարարության հայտարարության համաձայն` հաշվետու մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է մայիսի 1-ին, առաջին անգամ գործազրկության նպաստ ստանալու դիմում են ներկայացրել 444 հազար քաղաքացիներ: Այսպիսով, ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 4,627 միլիոնը:
Հատկանշական է, որ գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացվող դիմումների քանակն արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ գրանցում է անկման միտում, ինչն, անշուշտ, խոսում է այն մասին, որ ԱՄՆ աշխատանքի շուկայում իրավիճակը կայունանում է:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
