ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԱՐԴԵՆ 9-ՐԴ ԱՄԻՍՆ ԱՆԸՆԴՄԵՋ
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ում սպառողական վարկավորման ծավալները կրճատվել են ավելի քան 1.7%-ով և կազմել 3.51 մլրդ դոլար: Նշենք, որ սպառողական վարկավորման ծավալների անկում ԱՄՆ-ում գրանցվում է արդեն 9-րդ ամիսն անընդմեջ:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում սպառողական վարկավորման ծավալներն ԱՄՆ-ում գերազանցել են 2.482 տրիլիոն դոլարը: