2010Թ.-ԻՆ ԱՄՆ –ՈՒՄ ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 14%-ՈՎ
ԱՄՆ-ում վենչուրային ներդրումների ծավալները 2010թ.-ին աճել են 14%-ով և կազմել 23.7 միլիարդ դոլար: Գործարքների քանակն այս նույն ժամանակահատվածում աճել է 13%-ով` կազմելով 2800:
Վենչուրային ներդրումների 37%-ը բաժին է ընկնում ինտերնետ նախագծերին, 10%-ը` առողջապահության ոլորտին, 8%-ը` մաքուր էներգետիկային, 7%-ը` ծրագրային ապահովմանը, 6%-ը` հեռահաղորդակցության տեխնոլոգիաներին և 3%-ը` համակարգչային տեխնիկային: