MOODY'S-Ը «ՍՊԱՌՆԱՑԵԼ Է» ԱՄՆ-ԻՆ
Միջազգային վարկանիշային Moody”s Investors Service գործակալությունը սպառնացել է ԱՄՆ-ին` վարկանիշային աղյուսակում իջեցնել վերջինիս վարկանիշը, եթե այս երկրի կառավարությանը չհաջողվի մոտակա շաբաթների ընթացքում սահմանել պետական պարտքի վերին սահմանը: Հատկանշական է, որ մինչ այս Moody”s-ի վերլուծաբանները ակնկալում էին, որ ամերիկյան պետական պարտքի վերին սահմանի բարձրացմանն առնչվող հարցերն ԱՄՆ Կոնգրեսում կառաջացնի բուռն քննարկումներ և կարճ ժամանակահատվածում կստանան լուծում: Արդյունքում, սակայն, վերլուծաբանների սպասումները չարդարացան. ԱՄՆ-ում առաջացել է դեֆոլտի իրական վտանգ, և գործակալությունը պատրաստ է վերանայել ԱՄՆ վարկանիշը, եթե կառավարության կողմից չկիրառվեն հստակ միջոցառումներ:
ԱՄՆ-ի ներկայիս վարկանիշը գտնվում է ААА մակարդակի վրա` դրական կանխատեսմամբ: