Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ «ԳՆԱՀԱՏԵԼ Է» 1-6 ՄԼՆ ԴՈԼԱՐ
17/05/2011 12:20
Կիսվել

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ «ԳՆԱՀԱՏԵԼ Է» 1-6 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի ընդհանուր ֆինանսական վիճակը «գնահատել է» 1-6 մլն դոլարի սահմաններում: Այս մասին են վկայում Սպիտակ Տան հրապարակած փաստաթղթերը: Նշենք, որ 1978 թվականից ԱՄՆ-ում գործում է օրենք, համաձայն որի ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները պարտավոր են հրապարակայնորեն ներկայացնել իրենց ֆինանսական վիճակը: Այս օրենքի նպատակն է` տարին մեկ անգամ պարզել պաշտոնյաների ֆինանսական կայունոթյան մակարդակը` միևնույն ժամանակ բացահայտել, թե ինչ ակտիվներ ունեն նրանք և ինչ արժեթղթերում են ներդրումներ կատարում: Այս կերպ ԱՄՆ-ում փորձում են կանխել «ֆինանսական շահերի հնարավոր բախումները»: 
Այսպես, հրապարակված տվյալների համաձայն, ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար, իսկ այլ եկամուտներ ԱՄՆ նախագահն ունեցել է առավելապես  իր հեղինակած գրքերի վաճառքից: Այսպես, Բարաք Օբամայի առաջին գիրքը, «Իմ հոր երազանքները» վերնագրով, բերել է 1-5 մլն դոլարի եկամուտ, իսկ երկրորդ գիրքը («Հույսի խիզախությունը»)` 100 հազար դոլարից մինչև 1 մլն դոլարի եկամուտ:
Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահն իր ֆինանսական միջոցների զգալի մասը հանձնել է հավատարմագրային կառավարման` ներդրումային տարբեր հիմնադրամներին: Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը տեղյակ չեն, թե իրենց ֆինանսական միջոցներով ինչ արժեթղթերում են կատարվում ներդրումներ: 
Բարաք Օբամայի բանկային հաշիվները գտնվում են J.P. Morgan Chase և Nortern Trust բանկերում, որտեղ կան բանկային հաշիվներ նաև ԱՄՆ նախագահի երեխաների անուններով:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37