
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացի գործարարներին խորհուրդ է տվել ներդրումներ կատարել ԱՄՆ-ում և խոստացել զրկել հարկային արտոնություններից բոլոր այն ընկերություններին, որոնք ներդրումային գործունեություն կծավալեն այլ երկրներում:
Ելույթ ունենալով ամերիկյան խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ կայացած հանդիպման շրջանակներում` ԱՄՆ նախագահը նշել է, որ տեղական ընկերությունների համար առավել նպատակահարման է ներդրումներ կատարել սեփական երկրում և այդ կերպ նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Բարաք Օբամայի խոսքերով` ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է տեղական ընկերությունների ներդրումային գործունեության համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցով:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է գործազրկության կրճատմանն ուղղված օրինագիծը, որի շրջանակներում նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել բոլոր այն ընկերություններին, որոնք ներդրումներ կկատարեն նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: