16/03/2011 11:18
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՐՈՒՍՏ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Ամերիկացի միլիոնատերերը հոգեպես և ֆինանսապես իրենց «»զգում են» հարուստ միայն այն դեպքում, երբ միլիոններով չափով իրենց կարողությունը գերազանցում է 7,5 մլն դոլարը: Ահա այսպիսին են ամերիկացի միլիոնատերերի շրջանում անցկացված հարցումների արդյունքները: Նշենք, որ հարցմանը մասնակցել են ավելի քան հազար միլիոնատերեր: The Daily Mail-ի փոխանցմամբ, հարցված միլիոնատերերից շուրջ 42%-ը, չնայած որ համարվում է հարուստ, մտահոգված է իր «աղքատությամբ» և իրեն հարուստ մարդ չի համարում, եթե իր կարողությունը չի գերազանցում 7,5 մլն դոլարը: Հարցումն անցկացրած Fidelity Investments ընկերության ներկայացուցիչը փաստում է. «Հարցվածներից յուրաքանչյուրն արդեն իսկ հարուստ է, սակայն նրանք բոլորն էլ շարունակում են լուրջ մտահոգություն ցուցաբերել` սեփական փողերի «քչության» տեսանկյունից»:
Հատկանշական է, որ ֆինանսապես ապահովված ամերիկացի միլիոնատերերը առավելապես վախենում են հարկային բեռի ավելացումից: Հարցման արդյունքների համաձայն` ամերիկացի միլիոնատերերի 62%-ը նվազագույնը մեկ անգամ դիմել է ֆինանսական խորհրդատուների աջակցությանը` սեփական հարկային վճարումների ընդհանուր ծավալը հնարավոր նվազագույն մակարդակին հասցնելու խնդրանքով: Միլիոնատերերը վախենում են, որ իրենց միլիոնները կարող են ժամանակից շուտ սպառվել` չապահովելով «լավ» ծերություն:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
