
ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ
2009 թվականի նոյեմբերին ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում բնակարանների վաճառքի ծավալները հասել են վերջին երկու տարիների ընթացքում իրենց առավելագույն մակարդակին` գերազանցելով բոլոր կանխատեսումները:
Պաշտոնական տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում տարեկան կտրվածքով գրանցվել է ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում վաճառքի ծավալների շուրջ 7.4% աճ: Նոյեմբերին ԱՄՆ-ում վաճառվել է 6.54 հազար բնակարան, ընդ որում բնակարանների միջին գինը 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 4.3%-ով:
Նշենք նաև, որ վերլուծաբանները նոյեմբեր ամսվա համար կանխատեսել էին, որ ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում կվաճառվեն 6.25 մլն բնակարաններ: