ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ
Այս տարվա հոկտեմբերին բնակարանների վաճառքի ծավալներն ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում աճել են վերջին երկուսուկես տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր աճի տեմպերով: Այս մասին ասվում է անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալությունների ամերիկյան ազգային ասոցիացիայի հրապարակած տվյալներում, որոնց համաձայն հոկտեմբեր ամսվա ընթացքում սեպտեմբերի համեմատությամբ անշարժ գույքի երկրորդային շուկայում վաճառքի ծավալներն աճել են ռեկորդային 10.1%-ով:
Հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 6.1 մլն բնակարան, որը վերջին 33 ամիսների ըթնացքում ամնաբարձր արդյունքն է:
Հրապարակած տվյալների համաձայն հոկտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ բնակարանների վաճառքի ծավալներն աճել են շուրջ 23.5%-ով: