ԱՄՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 100 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
ԱՄՆ առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2010թ.-ի նոյեմբերին նվազել է 100 միլիոն դոլարով և կազմել 38.3 միլիարդ դոլար: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ այն կկազմի 41 միլիարդ դոլար:
Առևտրային պակասուրդի մեջ մեծ է Չինաստանի հետ ունեցած բացասական առևտրային հաշվեկշիռը` 25.6 միլիարդ դոլար, որն անցյալ մեկ տարվա ընթացքում էական փոփոխության չի ենթարկվել:
2010թ.-ի 11 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի առևտրային պակասուրդն աճել է 36%-ով` կազմելով 485.6 միլիարդ դոլար, որից 252 միլիարդը բաժին է ընկնում Չինաստանին: