ՎԱՏ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՄՆ «ՏՈՆԱԿԱՆ» ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԿՐԵԼ Է ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ
ԱՄՆ-ի արևելյան ափում ձնամրրիկների պատճառով էական վնասներ են կրել մանրածախ առևտրի կետերը: Վատ եղանակի պատճառով միլիոնավոր պոտենցիալ գնորդներ նախընտրել են տոնական օրերին մնալ տանը:
Վերլուծաբանները գտնում են, որ մանրածախ առևտրի կետերը կարող են էական վնասներ կրել` հաշվի առնելով նախածննդյան օրերի առևտրի լավ ցուցանիշները: Սովորաբար, դեկտեմբերի 26-ը իրականացված առևտրի ծավալով միշտ հայտնվում է տարվա լավագույն օրերի եռյակում:
ԱՄՆ-ի Մանրածախ առևտրի ազգային միությունը գտնում է, որ շաբաթվա վերջում սպառողները կվերադառնան խանութներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արևելքում առատ ձյան պատճառով օդանավակայաններում հետաձգվել են մի շարք չվերթներ և դադարեցվել էր մի շարք քաղաքների միջև երկաթուղային հաղորդակցությունը: