04/06/2010 11:28
ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը հրապարակել է իր շաբաթական հաշվետվությունը: Նախարարության տվյալների համաձայն մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մայիսի 22-ին, գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան մարմիններին ներկայացված դիմումների ընդհանուր քանակը կրճատվել է 10 հազարով և կազմել 453 հազար:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր քանակը կազմել էր 463 հազար:
Ներկայումս ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 4,666 մլն պաշտոնապես գրանցված գործազուրկ:
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
Արծաթ
708.41
-1.6
