ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՏԵԼ Է 9,9% ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ
2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատությամբ աճել է 0,2 տոկոսային կետով և սահմանվել 9,9% մակարդակում: ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն ԱՄՆ-ում հաշվառվում է պաշտոնապես գրանցված 15,3 մլն գործազուրկ:
ԱՄՆ Աշխատանքի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն ապրիլ ամսվա ընթացքում երկրում գրանցվել է նոր ստեղծվող աշխատատեղերի ընդհանուր թվաքանակի աճ: Այսպես, հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ստեղծվել է 290 հազար նոր աշխատատեղ, ընդ որում նոր աշխատատեղերի թվաքանակի առավել զգալի աճ գրանցվել է շինարարության, արդյունաբերության և առողջպահության ոլորտներում:
Հատկանշական է, որ մասնավոր ոլորտում ստեղծվել է 230 նոր աշխատատեղ: