ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը հրապարակել է իր շաբաթական հաշվետվությունը:
Նախարարության տվյալների համաձայն մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է 2009 թվականի նույեմբերի 21-ին, գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան մարմիններին ներկայացված դիմումների ընդհանուր քանակը կրճատվել է 35 հազարով և կազմել 446 հազար:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր քանակը կազմել էր 501 հազար: