ԱՄՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ` ՇՈՒՐՋ 45 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՇԱՀՈՒՅԹ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը 2009 թվականի արդյունքներով ապահովել է շահույթի ռեկորդային արդյունք` շուրջ 45 մլրդ դոլար, և մտադիր է ազգային տնտեսության աջակցությանն ուղղված ծրագրերի արդյունքում ստացված լրացուցիչ եկամուտները փոխանցել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:
Նշենք, որ անցյալ տարվա արդյունքներով գրանցված շահույթի նման բարձր մակարդակը ռեկորդային է Պահուստային Համակարգի գործունեության 96 տարիների ընթացքում:Շահույթի բարձր մակարդակ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը վերջին անգամ ապահովել էր 2007 թվականին` շուրջ 34,6 մլրդ դոլար: