17/09/2010 12:34
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 4,4 ՄԼՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
ԱՄՆ-ում առաջին անգամ գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան մարմիններին դիմում ներկայացրած քաղաքացիների ընդհանուր թվաքանակը մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել է 3 հազարով և կազմել 450 հազար, որը նվազագույն ցուցանիշն է վերջին երկու ամիսների կտրվածքով: Նշենք, որ մեկ շաբաթ առաջ գործազրկության նպաստ ստանալու դիմում ներկայացրել էին 453 հազար ամերիկացիներ:
Վերլուծաբանների գնահատմամբ`ներկայումս ամերիկյան ախատանքի շուկայում ստեղծված իրավիճակը կրում է ժամանակավոր բնույթ և աշխատատեղերի կրճատումներն անխուսափելի կլինեն դեռևս երկար ժամանակ` պայմանավորված սեղոնային գործոններով:
ԱՄՆ աշխատանքի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն ԱՄՆ-ում այսօր գործազրկության նպաստ է ստանում 4,485 մլն մարդ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
