19/10/2010 15:20
ԿԱՊԻՏԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՈՍԵԼ ԱՄՆ
Ընթացիկ տարվա օգոստոսին կապիտալի զուտ ներհոսքն ԱՄՆ կազմել է 38,9 մլրդ դոլար: Նման տվյալներ է հրապարակել այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Հիշեցնենք, որ հուլիսին կապիտալի զուտ ներհոսքն ամերիկյան տնտեսությունը կազմել էր 63,3 մլրդ դոլար:
Հատկանաշական է, որ ներդրողների հետաքրքրությունն ամերիկյան տնտեսության և, մասնավորապես, պետական պարտատոմսերի նկատմամբ վերջին ժամանակահատվածում նույնպես շարունակում է աճել, ինչը պայմանավորված է այն համգամանքով, որ ներդրողները, համաշխարհային տնտեսության վերականգնման հարցում ունենալով որոշակի վատատեսական սպասումներ, ձևավորված անորոշության մեջ առավել վստահում են ամերիկյան տնտեսությանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը վերջերս հանդես էր եկել նաև ոչ պաշտոնական հայտարարությամբ` նշելով, որ դեռևս մտադիր է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույն մակարդակում: Այս փաստը, նույնպես, նպաստել է, որպեսզի աճի հետաքրքրությունն ամերիկյան պետական պարտատոմսերի նկատմամբ:
Նշենք ևս մեկ փաստ. օգոստոս ամսվա արդյունքներով ամերիկյան պետական պարտատոմսեր պահող խոշորագույն երկրներից միայն Ռուսաստանը և Թայվանն են կրճատել իրենց մասնաբաժինն ԱՄՆ կառավարության պետական պարտքում, մինչդեռ Չինաստանն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ գնում է ամերիկյան պետական պարատտոմսեր:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
