
ՓԵՏՐՎԱՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9,7%
ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը հրապարակել է աշխատանքի շուկայի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով ԱՄՆ աշխատանքի շուկայում զգալի փոփոխություններ չեն գրանցվել, և գործազրկության մակարդակը երկրում պահպանվել է 9,7%-ի սահմաններում:
Հրապարակած պաշտոնական տվյալներն ամբողջությամբ համընկնում են վերլուծաբանների կանխատեսումների հետ:
Նշենք նաև, որ այս տարվա միայն փետրվար ամսվա ընթացքում աշխատանքից ազատվել է շուրջ 26 հազար ամերիկացի: