ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐՈՎ ԻՆՔՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Վենեսուելայում նավթի պաշարները վերանայվել են և գնահատվել 253 միլիարդ բարել: Նախորդ տարի Վենեսուելայի կառավարությունը երկրի նավթային պաշարները գնահատել էր 172 միլիարդ բարել:
Փորձագետները գտնում են, որ ներկայացված ցուցանիշները չափազանցված են, քանի որ Վենեսուելայի իշխանությունները չհիմնավորված բարձրացնում են նավթի արդյունահանման գործակիցները: Նրանք գտնում են, որ Վենեսուելայի նավթային ճյուղը ունի լուրջ խնդիրներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին հայտարարվել էր, որ 2011թ.-ին կսկսվի նավթի արդյունահանումը Օրինոկո գետի ավազանում, որի համար կպահանջվի մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում: