
VISA ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 51% ԱՃ
Աշխարհի խոշորագույն վճարային համակարգն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Visa Inc. ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 51%-ով և կազմել 774 մլն դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով Visa-ն ապահովել է զուտ շահույթ` 514 մլն դոլարի սահմաններում: Հաշվետու այս ամիսներին ընկերության հասույթն աճել է 13%-ով և կազմել 2,1 մլրդ դոլար:
Visa inc. ընկերությունը մատուցում է վճարային գործառնությունների իրականացման ծառայություններ: Ընկերության Visa պլաստիկ քարտերը շրջանառվում են աշխարհի ավելի քան 150 երկրներում: